HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի անձնագրային բաժնի «հրեշտակային» աշխատողները (վիդեո)

Թե ամեն օր մեր համաքաղաքացիներից քանիսն են հայտնվում նման իրավիճակներում, դժվար է պատկերացնել: Մինչ մեր ոստիկանապետը եթերներից ոստիկանության աշխատակիցներին հորդորներ և խորհուրդներ է տալիս, որ բարեկիրթ և հանդուրժող լինեն մեր քաղաքացիների նկատմամբ, ոստիկանության Վանաձորի անձնագրային բաժնի աշխատակիցների վարք ու կարգը հակառակն է ցույց տալիս: Մի գործի համար մարդիկ օրերով հերթ են կանգնում:

Ընդմիջումն արդեն 5-20 րոպե էր, ինչ ավարտվել էր, բայց  դեռ աշխատակիցները չէին բարեհաճել սկսել իրենց աշխատանքը: Մինչդեռ դրսում 25-30 հոգի մարդ էր հավաքվել: Ուշացած աշխատակիցը ներկայացավ ու մի բան էլ ինքը բղավեց հերթից ուժասպառ եղած ծեր կնոջ վրա: Հավաքված մարդիկ դժգոհում էին, որ10 օր է` ձգձգում են անձնագիր տալը: Իսկ բանակից զորացրվածների նախկին հասցեում հաշվառվելը այդ պատճառով նույնպես ձգձգվում է:

Զինկոմիսարիատում Անձնագրային բաժնի տված տեղեկանքի հիման վրա արդեն քաղաքացուն գրանցել են տվյալ հասցեում, իսկ Անձնագրային բաժինը նման տվյալների չի տիրապետում:

Մեր երկրում ո՞ր կառույցն է քաղաքացիներին գրանցում իր հասցեում՝ զինկոմիսարիա՞տը, թե՞ անձնագրային բաժինը: Եթե անձնագրային բաժնի տեղեկանքով զինկոմը արդեն քեզ գրանցում է տվյալ հասցեում, ինչու՞ պետք է քաղաքացին նորից վերադառնա անձնագրային բաժին գրանցվելու համար:

Արդեն կես ժամ էր, ինչ ընդմիջումն ավարտվել էր, բայց աշխատողների մեծամասնությունը չէր եկել աշխատանքի: Հուսալքված մարդիկ նորից վերադարձան տուն, հաջորդ օրը նույն հերթում կանգնելու տհաճ ակնկալիքներով: 

Աննա Վանաձորից


Մեկնաբանություններ (13)

Մարիամ
Ասեմ, որ ինձ էլ է բախտ վիճակվել լինել Վանաձորի անձնագրային բաժնում: Աշխատողը արհամարհական թուղթը շպրտեց, չբացատրելով, թե ինչ պետք է անենք: Գայանե, գուցե նման վերաբերմունքը ձեզ համար բարեկիրթ է, սակայն կան իրենց անձը հարգող մարդիկ, որոնց համար տեսանյութում ներկայացված բղավոցը վիրավորական է: Պետական ապարատում յուրաքանչյուր աշխատող, հատկապես հասարակության լայն շրջանների հետ շփվողը, ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՐԳԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ԱՆԿԱԽ ՍԵՌԻՑ, ՏԱՐԻՔԻՑ ԵՎ ՆՐԱ ԳՐՊԱՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ:
Ash
nax minchev ashxatakicneric boxoqel@ petq e yuraqanchyur voq terutyun@ man ga nayev ir mech,menq hayers sovor enq bolorin miayn pahanjner nerkayacnel,poxaren@ chtalov vochinch,ev shat hesht e yuraqanchyuris hamakargchi arjev nstac kartal ev vatabanel dimacini ararqner@...
Աննա Վանաձորից
Նշեմ նաև, որ բանակից զորացրված որդիս վերագրանցվելու համար զզվել էր անձնագրային բաժին գնալ գալուց: Թե ինչ էր նրանց ակնկալիքը, դժվար չէ պատկերացնել: Երբ հետաքրքրվեցինք զորացրվածների շրջանում, պարզվեց, որ շատերն էին դուրս մնացել իրենց գրանցումից: Երևի պետք է իրենց ՛՛շնորհակալություն՛՛ հայտնեինք գումարի տեսքով, որ զինվորը վերադարձել է հայրենիքը պաշտպանելուց:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Zara(3) - miangamayn chisht e. da e himnakan patchary.
Meri
8 Ash- Այս կնոջ միակ թերությունն այն է, որ աշխատողին ցույց չի տալիս իր տեղը և չի հիշեցնում պարտականությունների մասին: Գուցե քո պատկերացմամբ է, որ բոլորը միայն պահանջներ են ներկայացնում, բայդ իրականում դա այդպես չէ: Ես նույնիսկ կասեմ հակառակը, չենք բողոքել ու չենք պահանջել քաղաքավարի վերաբերմունք, դրա համար էլ այսօր Հայաստանի գրեթե բոլոր աշխատողները ցուցաբերում են միանգամայն ՛՛եվրոպական, քաղաքակիրթ աշխարհին հարիր՛՛ վերաբերմունք: Իսկ Եվրոպայում ոչ ոք չի կարող իրեն այդպես պահել աշխատավայրում, քանի որ քաղաքացիները յուրաքանչյուր թերություն նկատում են և բողոքում: Հ. Գ. Կներեք, մոռացել էի, որ չի կարելի բողոքել: Էլ ոնց կլինի մարդու դեմ ՛՛գործ ես տալիս՛՛, ուրեմն ՛՛լավ տղա՛՛ չես:
Աննա Վանաձորից
Ash(8) ես հայրենիքիս դիրքապահ զինվոր եմ տվել, ով իր հայրենիքին ծառայել է անձնվիրաբար, ով ունենալով խորը մաթեմատիկական գիտելիքներ, լինելով հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթող երբևիցե չի տրտնջացել առաջնագծում (խրամատում) կանգնելու համար: Նույն զինվորին իր նախկին հասցեում գրանցելու համար 1100 դրամ գումար են վերցնում: Մի՞թե այդ գումար հավաքողներն են հայրենիքի համար պիտանի:
GAYANE
es chem karcum,vor 1100 dram petturqi hamar ashxatox@ mexavor e.
Աննա Վանաձորից
Պետությունը զորացրվածից պետտուրք չի վերցնում: Աշխատողի դիտավորության թե անփութության պատճառով գրանցումը ուշ է կատարվել: Հարցը 1100 դրամը չէ, հարցը աշխատողի անփութությունն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մոտ տարի առաջ ես փոքր հարցով մտել եմ Կապանի անձնագրային բաժնի պետի մոտ: Ուրեմն այդ պարոնը սիգարետը բերանին, չի առաջարկում նստել-ոչ մի բան. ծխում ու նայում է երեսիդ: Ապշելու բան: Սրա պես բեթար է նաև Կապանի ամբողջ տարածաշրջանի ՄԻԱԿ նոտարուհին. խոսքդ դեռ բերանիդ,ասում է.« ազատիր,ազատիր սենյակը», «դու ինձ չես էլ կարա...»: Կատարյալ անպրոֆեսիոնալիզմ,որն անպատիժ լկտիության է հասնում: Չես հասկանում,թե ինչու և ինչ իրավունքով են մունաթ գալիս:
Zara
Քանի դեռ մեր հասարակության գիտակցության մեջ պահանջատերի գիտակցումը չի ձևավորվել անբարեխիղճ աշխատողները կաշառքի կամ ազդեցիկ ծանոթի միջոցով կպահպանեն իրենց շահույթաբեր աթոռները: Երևի դարերով օտարի լծի տակ ապրած ժողովրդի հոգեբանությունն է այդպիսին՝ միշտ խեղճացած, միշտ մեղավոր: Իսկ անօրեններն օգտվում են ժովրդի խեղճությունից:
nathali france
nman tesak anmakardak ashxatorneri patcharov e vor gtnvum enq drsum chnayats es shat urax em qani vor erexaners metsanum en ORENQOV EV MENTALITETN shat barzr zargacats erkrum , parzapes mets cav em aprum azgis u hayreniqis hamar vor amen or petq e shbven et tesaki achxatorneri het ete da FRANCIAYUM liner ashxatorn amborj kyanqum kzrkver ashxatelu iravunqic ay ete hayastanum el ayydpes lini eritasard serundn kdastirakvi berzr mentalitetov isk da shat karevor e.
GAYANE
ես ինքս Վանաձորի բնակիչ եմ, եվ ոչ մի անգամ նման վերաբերմունք չեմ նկատել, հակառակը ամեն անգամ հանդիպել եմ հարգալից,բարեհամբույր վերաբերմունքի:Համոզված եմ,որ որոշ քաղաքացիներ հասարակության համար բեռ են հանդիսանում.
Աննա Վանաձորից
Իհարկե, հարգելի Գայանե, ձեր նմանների համար կաշառք չտվող, կաշառք չվերցնող մարդիկ՝ ձեր պատկերացրած հասարակության համար բեռ են: Անձնագրային բաժնի դեմ ես ոչինչ չունեմ: Դրանից 2 օր առաջ դիմել էի նույն հարցով, մի շատ բարեկիրթ աղջիկ ինձ քաղաքավարի բացատրեց գործընթացը: Ինչը չի կարելի ասել մյուս աշխատակցի մասին, որը մի քանի օր տանում բերում էր այնպիսի գործընթացի համար, որը պետք է 5 ամիս առաջ կատարած լիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter