Ազատ գետում փչովի նավակով մի կին է շրջվել, նրան դեռ չեն հայտնաբերել
Երեկ` ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում փչովի նավակով շրջվել է քաղաքացի: Տեղում պարզվել է, որ տուժողը 20-21 տարեկան կին է. դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում, իսկ ոստիկանության աշխատակիցների և Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով (Գառնի և
Հացավան գյուղերի հարակից հատվածներում) իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին դադարեցվել են և կշարունակվեն հաջորդ օրը՝ առավոտյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել