HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2013թ. հունվարի 17-ին ընդունել է ԵԱՀԿ և Եվրոմիության SIGMA համատեղ նախաձեռնության ավագ խորհրդատու Սկավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, բարձր գնահատելով համատեղ նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դատախազների էթիկայի կանոնները կարգավորված են գործող օրենսդրությամբ, իսկ դրանց պահպանումն ուղղակիորեն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: 

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց «Դատախազի վարքագծի կանոնագիրքը»` նշելով, որ այդ կանոնագիրքը հստակ սահմանում է դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները, դատախազի վարքագծի կանոններն ինչպես պաշտոնեական հարաբերություններում, այնպես էլ` արտապաշտոնեական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության ընթացակարգերին: 

Փորձագետների կողմից բարձրացվել են մի շարք կարեւոր հարցադրումներ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի միասնական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին: 

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի դատախազի վարքագծի կամ էթիկայի կանոնների կիրառման արդյունավետությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter