Արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթին և նրա ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի և նրա Խորհրդարանական վեհաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորել այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը: Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է ՀՀ ԱԳՆ պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել