HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն 5 տարի մեզ հետ չէ Հրանդ Դինքը

Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին՝ օրը ցերեկով, իր խմբագրած «Ակոս»  թերթի գրասենյակի առջև սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:

Անցել է 5 տարի: Միջազգային հանրության հետ նաև Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն:

Ավելին՝ Թուրքիայում շարունակաբար  ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մերթ ընդ մերթ բնույթ են ստացել հայերի սպանությունները: Հենց ապրիլի 24-ին (2011թ.) սպանվեց  Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սևակ Շահին, իբր թուրք ծառայակիցն «անզգույշ» է վարվել իր զենքի հետ: Անցյալ տարի հարձակում էր կատարվել  տարեց հայ կնոջ վրա, որի կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա զրկվել էր մի աչքից: Բոլորովին վերջերս էլ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի իր տան մեջ ավազակային թափթփուկները դաժան կերպով սպանել են տեղի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինին:

Մինչև ե՞րբ  թուրքիայի իշխանությունները պետք է աչք փակեն, ժամանակը չէ՞՝ ջանքեր գործադրելու ազգայնամոլության ու անհանդուրժողականության դեմ:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակել: Այս մտահոգություները փոխանցելու են Նիդեռլանդների կառավարությանն ու խորհրդարանին: 

Նաև ծրագրվել են մի շարք միջոցառումներ ' հարգելու Հրանտ Դինքի հիշատակը:

Հունվարի 19-ին՝  ժամը 16-ից, Ասենում կմատուցվի հայ առաքելական եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում, հասցեն` Talmastraat 111, 9406 KM: Այնուհետև ծաղիկներ կդրվեն Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ գտնվող Հրանտ Դինքի հուշարձանին՝ «Բոսկամպ» գերեզմանոցում (հասցեն` Boskamp 5 - NN 9405 Ասեն):

Նույն օրը` ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո (հասցեն` Wierdensestraat 127, 7604 BD Ալմելո): Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի «Երևան» հաստատությունը: Կարդացվելու է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության և նրա գործունեության մասին, անրադարձ կկատարվի արդեն 6 տարի ձգձգվող կասկածելի դատավարության ընթացքին:

 «Նիդերլանդական օրագիր»
 http://clubs.ya.ru/4611686018427464621/posts.xml?tag=150929093

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter