Նալբանդյանը և Իվանիշվիլին հանդիպել են
Հունվարի 17-ին կայացել է նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:
Նախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Նախարարները գոհունակությամբ վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել