HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից

ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում: Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որևէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի էլ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը:

Միևնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գևորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել «Ազատ դեմոկրատների» գրասենյակում: ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել:

Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաև վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաև Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը ևս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին:

Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ թերթի աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը:

Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից:

Մեկնաբանություններ (1)

Galust
Ի դեպ Ս.Դեմիրչյանը դեռ Հայաստանում չէ և վերադառնալու է հունվարի 23 ին.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter