HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում

Ինչպես պնդում են օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու 11000 խմ-ն 240 դոլարով այժմյան 180 դոլարի փոխարեն:

Ըստ թերթի տեղեկությունների` համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո:

Շրջանառվող լուրերի համաձայն` գազի սակագնի բարձրացման հետևանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում` 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաև սպառողների համար:

ՀՀ Էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որևէ հստակեցում չկա, և բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter