HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». 7 միլիոն դոլար Հրաչ Քեշիշյանի Նժդեհի համար

Թերթի տեղեկություններով` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար:

Ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում. հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահանել է երեք ամսում և, բացի դա, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի և հանցագործի կերպար է էկրանավորել:

Թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար:

Ի դեպ` ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի «ռասկրուտկայի» համար հատկապես Սփյուռքում: Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյանի հերթական «գլուխգործոցի» մասին:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Բայց ինչու եք նախանձում, ոչ Ձեր փողերն է ծախսվել, ոչ էլ պետության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter