Հայտնաբերվել է դիակ նորակառույց եկեղեցու հարակից ձորակում
Հունվարի 17-ին` ժամը 14.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ազատության և Կոմիտաս պողոտաների խաչմերուկում` նորակառույց եկեղեցու հարակից ձորակում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն, հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1965 թ. ծնված Ա. Մարտիրոսյանի ցրտահարված դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել