HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաներ և տարհանել ուղևորներին

Հունվարի 17-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են արգելափակված ավտոմեքենաների ուղևորներին (մոտ 35 մարդ) և արգելափակումից դուրս բերել մեքենաները: 

Այսօր` ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ բքի և վատ տեսանելիության պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել Տաշիր-Մեծավան ավտոճանա¬պարհին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Տաշիր քաղաք են տարհանել արգելափակված մեքենաների ուղևորներին (40 մարդ) և արգելափակումից դուրս բերել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա 6 ուղևորով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter