HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր  խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:  Կազմակերպության 2012թ-ի փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ`նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց.  2011 թ-ի համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով:

Անդրադարձ եղավ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության վարձավճարներից համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Նշվեց, որ 2012 թ-ին համայնքային բյուջեներ է փոխանցվել 39 մլն դրամ`նախորդ տարվա 19 մլն դրամի դիմաց, ներկայումս ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրեր ունի 18 համայնք:

Ա. Գեւորգյանը  նշեց, որ համայնքային բյուջե փոխանցվող գումարների արձանագրված  աճի միտումը պետք է պահպանել եւ աշխատանքներ տանել դրանք ավելացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց խորհրդի հաստատմանը ներկայացնել իրավական առումով խնդիրներ չունեցող վերակնքման ենթակա պայմանագրերը: 

Խորհուրդը քննարկեց նաեւ ՊՈԱԿ-ի 2013թ.  եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը:  Ընդամենը եկամուտները ծրագրված է 450  մլն դրամ` նախորդ տարվա  423.5 մլն դրամի դիմաց:  Որոշվեց  «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատել`համապատասխանեցնելով այն հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եւ նվազագույն  աշխատավարձի դրույքաչափի մասին օրենսդրության պահանջներին: Որոշվեց նաեւ, որ ՊՈԱԿ-ի 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքներն առանձին  կքննարկվեն խորհրդի նիստում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter