HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանն ընդառաջ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունայնի մոտ նախօրեին հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցերին: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած  պատվիրակության անդամներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է նրանց օժանդակությունը ԼՂՀ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովին:

Վարչապետը նշել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: Քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար: Այս տրամաբանությունն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին:

Ա. Հարությունյանը բարեփոխումների իրականացման նախնական փուլում մեծ կարևորություն է տալիս նոր համակարգի իմաստը հանրությանը հասցնելու աշխատանքին:

Խորհրդակցության ժամանակ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը արցախյան գործընկերներին հնարավորինս աջակցելու  պատրաստակամություն է հայտնել: Նա հակիրճ ներկայացրել է բարեփոխումների ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ օրենսդրական դաշտում, և նախանշել հետագա անելիքները:

«Կուտակային նոր համակարգի վերաբերյալ ընդհանուր պատկեր կա նախանշված նաև Արցախում»,- ծրագրի մշակման ուղղությամբ հանրապետությունում իրականացված աշխատանքները ներկայացնելով՝ նշել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ավարտին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ակտիվ փոխհամագործակցել հայաստանյան գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի նախանշված ժամկետում Արցախի Հանրապետությունում գործադրել նոր համակարգը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter