HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի նիստերին

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի նիստերին: 

Նիստի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։ 

Քննարկումներին մասնակցելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կայացաել են նաև երկկողմ հանդիպումներ Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության, Իսրայելի, Լիտվիայի, Էստոնիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության միջպետական հարաբերությունների զարգացման և գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու հարցեր: 

Օրվա երկրորդ հատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո Դա Սիլվայի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել Դա Սիլվային` ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և պարենային անվտանգության ապահովման գործում հետևողական աջակցության համար:

Սերգո Կարապետյանն այսօր հանդիպելու է նաև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պարենի, գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար Իլզե Այգներին: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter