HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորական դատախազությունը պարզաբանում է

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև տարակարծությունից խուսափելու նպատակով, զինվորական դատախազությունը պարզաբանում է հետևյալը.

ՀՀ զինվորական դատախազի կողմից 17.01.2013թ. հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում հրապարակվել են 2012 թվականի ընթացքում զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերի թիվը, որը 29-ն է: Դրանում ներառված չեն մահվան ելքով այն դեպքերը, որոնք կապված չեն զինվորական ծառայություն անցնելու հետ կամ դեպքերը, որոնց մեջ հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձություններ են:

Օրինակ, զորամասից դուրս գտնվող և ծառայողական պարտականությունների հետ չկապված խնդիրներով զինծառայողը անձնական օգտագործման ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել և արդյունքում մահացել: Կամ արձանագրվել են դեպքեր, երբ զինվորական ծառայության հետ չկապված քաղաքացիական անձանց կողմից կատարված հանցագործության զոհ է դարձել զինծառայողը կամ զինծառայողը մահացել է օձի խայթոցի կամ այլ դժբախտ պատահարի հետևանքով:

Մեկ անգամ ևս փաստենք, որ հանցավորության վիճակը բնութագրվում է ոչ թե հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձությունների, դժբախտ պատահարների կամ հանցագործության  արդյունքում մահացած անձանց թվով, այլ` հանցագործության դեպքի փաստով և քանակով: Հետևաբար, որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված և մամուլում հրապարակված 2012թ ընթացքում մահացած զինծառայողների թիվը որևէ առնչություն չունի ՀՀ Զինված ուժերում կատարված հանցագործությունների արդյունքում մահացած զինծառայողների թվի հետ:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելըան
ՀՀ Զինված ուժերում կատարված հանցագործությունների իրական թիվը կոծկվում է, կոծկման նպատակին ծառայող ՀՀ ԶՈՒ ՔԾ-ի, քննիչների, Զին. դատախազության ջանքերով, բարձր հրամանատարության չհրապարակված հրամանով: Սպանված զինվորի ծնողը կարող է դիակի վրա գոյություն ունեցող ակնհայտ բռնության հետքերի մասին բացատրություն պահանջել, իսկ հրաման կատարող քննիչները բութ համառությամբ կարող են միայն նույնը կրկնել՝ իբր զինվորը էլեկտրահարվել է կամ ասենք օձն է խայթել: http://www.lragir.am/armsrc/right-lrahos66003.html հղումով բերված է փաստ այն մասին, որ ՀՀ ԶՈՒ Քրեական ծառայության Պետ, Գեներալ-Մայոր Ա. Հ. Հարությունյանը իր պաշտոնական գրությամբ հայտնում է, որ որդուս սպանության մասին հաղորդող վկան, սպանության մասին իմացել է ծանոթից, սակայն երբ քրեական գործը կոծկումներով կասեցրեցին, հաջողությամբ ,,մոռացան,, հանցագործության հատկանիշների և վկայի գոյության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter