HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մանրամասներ Մակեյան-Զուրաբյան վեճից

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճի մասին: Պարզվում է՝ այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում:

Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում Մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում եւ ցանկալի ձեւով են ներկայացվում:

Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, եւ հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները, Լեւոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գեւորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է եւ փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա՝ այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն՝ Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter