HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». համայնքապետերը՝ Սերժ Սարգսյանի համար, եթե ուզում են գումարներ ստանալ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը:

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից: Ասել է թե՝ բոլոր համայնքապետերը պետք է պարտադիր աշխատեն Սերժ Սարգսյանի համար, եթե ցանկանում են գումարներ ստանալ եւ ավարտին հասցնել իրենց ծրագրերը:

Այս առումով հետաքրքիր կացության մեջ է հայտնվել Հայաստանի «հայրաքաղաքի»՝ Գյումրու նորընտիր քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Փաստորեն, գյումրեցիների մոտակա 4-5 տարիների «բարեկեցությունը» կախված է լինելու իրենց քաղաքապետի դիրքորոշումից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter