HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դավայ դասվիդանյա

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանին ետ ուղարկել Կենտրոնական բանկ, բայց Տիզրան Սարգսյանն էլ իր շրջապատում ակնարկել է, թե պաշտոնանկության դեպքում կարող է ընդհանրապես հեռանալ Հայաստանից: 

«ՉԻ» - Սա, թերեւս, վերջին շրջանում մամուլում հայտնված միակ բարեբաստիկ լուրն էր: Հետո էլ ասում են, թե Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Հենց միայն Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ, եթե ոչ տնտեսության, ապա գոնե բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար:

Պայմանով, իհարկե, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում թողնի իր «արդար վաստակը» եւ հեռանա՝ իր հետ տանելով միայն այն, ինչ ուներ մինչեւ Կենտրոնական բանկի նախագահ դառնալը (այսինքն՝ երկու վերնաշապիկ, մի գույգ բոթաս եւ չորս զույգ գուլպա, որոնցից երկուսը՝ համարյա չհագած):

Մի խոսքով՝ մենք ողջունում ենք Տիգրան Սարգսյանի ցանկությունը եւ վստահ ենք, որ ուր էլ գնա՝ ի վիճակի կլինի 18 միլիոն դոլար վաստակել՝ գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ կարդալով:

Մեկնաբանություններ (2)

Վարդան
Տեսնես կենտրոնական բանկի վաճառած ոսկու իր բաժինը տանելու է հետը ?
Դարդ-անելի
Այսինքն՝ Հայաստանը հայրենիք է միայն պաշտոնավարելու համար։ Գնում է, որովհետև ոսկիներն արդեն այնտեղ են։ Իսկ ժողովուրդն այդ չպիտի թույլ տա։ Նա իր տղաների հետ պիտի մնա Հայաստանում, տղաները ծառայեն հայրենիքին հսկելով Հայաստանի սահմանները, իսկ ինքն էլ կզբաղվի բիզնեսով իր իսկ հաստատած հարկային պարտավորությունների կատարումով։ Թե՝ լավ գիտե դրանց հետևանքները, դրա համար էլ որոշում է ծլկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter