HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է որսի ժամանակ արձակված կրակոցից

Հունվարի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 1961 թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժանմունքի և Տավուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 1980 թ. ծնված Կարեն Ջ.-ն, 1969 թ. ծնված Արմեն Ղ.-ն և Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք:

Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: 

«Արմեն Ղ.-ն ձերբակալված է: Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter