HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարիի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում հունվարի 11-ին հանդիսավորապես տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման և օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարի առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Պրն. Աշոտ Գրիգորյանի կողմից:

Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաև Բարիի նշանավոր հայերից Պրն. Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվեց Բարիի ամենակարևոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ:

Հետաքրքական է, որ Խաչքարը տեղադրվեց հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Բոլորի համար անակնկալ էր Բարիի քաղաքապետի Հայոց ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի՝ Բարի քաղաքը համալրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը:

Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին /IX դ./ ու Սուրբ Գևորգ վանական համալիրը /XI դ./: Առաջինը Վատիկանի կողմից վարձակալության պայմանագրով օգտագործման է հանձնված ռումինական եկեղեցուն, իսկ երկորդը` Սուրբ Գևորգ վանքը, գտնվում է անմխիթար վիճակում: Բարիի քաղաքի համայնքը ներկայումս ճգնաժամի մեջ է. շատ հայեր մոռանալով իրենց լեզուն ձուլվել են, շատերը ձուլման ճանապարհին են: Նրանց բոլորի թիվը այս պահի դրությամբ չի անցնում 3 տասնյակը:

Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը դեռևս հոկտեմբեր ամսից , չնայած հսկայական հեռավորությանը /հովվության կենտրոնը Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցին է/, իր մշտական ուշադրության ներքո է պահում փառավոր պատմություն ունեցող և այսօր նորից հառնող այս փոքր համայնքը: Այս տարվա փետրվար ամսից Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը Բարիի հայոց համայնքի համար պետք է կազմակերպի հայերենի արագացված դասընթաց:

Իտալիայի Հայոց հովվության քարտուղարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter