Բարև...
Առավոտյան, նախորդ օրը հետս վիճած հարևանս բարևեց ժպտալով. «Բարև հաևան, ինչպես ես»: Բարևեցի ու անցա, քայլեցի, որ գնամ հիվանդանոց հարազատիս տեսակցության: Ճանապարհիս, ոստիկանները դպրոցի առջև կարգավորում էին երթևեկությունը, որ երեխաներն ապահով անցնեն անցումը: «Բարև ձեզ, ոստիկաններ, դուք շատ շնորհակալ աշխատանք եք անում, շնորհակալություն, շատ շնորհակալություն»: Ոստիկանները զարմացած նայեցին դեմքիս, իսկ ես անցա գնացի...:
Ոստիկաններից մեկը մի ավտոմեքենա կանգնեցրեց, նա չէր զիջել անցորդներին: «Կներեք, ես բժիշկ եմ և շտապում եմ վիրահատության, և հետո արագությունս դանդաղ էր...»: «Բարի ճանապարհ, թող առողջանա Ձեր հիվանդը», -ինքն իր վրա քիչ զարմացած արձագանքեց ոստիկանը: Բժիշկը հասավ հիվանդանոց, տեսակցեց հիվանդի հարազատներին, ովքեր պատրաստ չէին վճարել վիրահատության ամբողջ գումարը: «Հոգ չէ, վճարեք այնքան որքան կարող եք, հուսանք վիրահատությունը հաջող կանցնի...»,- ասաց վիրաբույժն ու ամբողջովին կենտրոնացավ կայանալիք բժշկական միջամտություն իր գործին...:
Աշոտ Վավյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել