HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսում է հանրահավաքով

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հունվարի 21-ին` ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում կտրվի ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու կարգախոս`«Հնարավոր է», ինչպես նաեւ` «Մեկ անգամ եւ միասին»:

Մամուլի խոսնակի ասելով` քարոզարշավի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է նաեւ մարզերում: «Մարզերում բացի քարոզչական խմբերից, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն է անձամբ այցելելու եւ հանդիպումներ ունենալու ընտրողների հետ: Երբեմն էլ կմիանա քարոզչախմբերին»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter