HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարը օրենքը խախտե՞լ է

Ազգային գրադարանի արդեն նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը այսօր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին իր` աշխատանից հեռացնելու հրամանը վերանայելու խնդրանքով` նշելով, որ այն չի բխում օրենքի պահանջից.

«03.11.1998թ  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի թիվ 203-/Կ հրամանով նշանակվել եմ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժ/պ, այնուհետ 23.11.1998թ. թիվ 297-/Կ հրամանով նշանակվել է տնօրեն, որով էլ մշակույթի նախարարը նախկին ՀՀ  աշխատանքային օրենսգրքով արդեն իսկ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել:

Հետագայում 2006 թվականի հունիսի 15-ին  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը ինձ հետ կնքել է թիվ 26 պայմանագիրը` 5 տարի ժամկետով` խախտելով է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, 94-րդ հոդվածի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետը:

Հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը:

Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2¬րդ և 3¬րդ մասերով սահմանված նախապայմանները:

Այս պարագայում ՀՀ mշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը իրավունք չուներ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որով էլ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, 94-րդ հոդվածի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը:

Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են նույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն, այս դեպքում նախարարի հրամանը հակասում է օրենքին և հետևաբար չունի իրավաբանական ուժ:

Խնդրում եմ վերանայեք իմ ազատման հրամանը, քանի որ այն չի բխում օրենքի պահանջից»:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Հետաքրքիր էլի, Ազգային գրադարանի տնօրենը, չի իմանում, որ ՀՀ Արդարադատության նախարարը իր վերադասը չէ, և ոչ էլ դատարան, կամ լավագույն դեպքում` իր փաստաբանը, որ նույնիսկ խորհուրդ տա` ինչ անել: Ցավն էն ա, որ այս դեպքի նման դեպքերը քիչ ծավալ չեն կազմում: Աշխատանքային հրամանի վիճարկում դա կամ վերադասության խնդիր է, կամ դատական քննության հարթության խնդիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter