HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում կայացել է արտգործնախարարի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպումը

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացվել Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և գալիք տարվա անելիքների վերաբերյալ։ Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը՝ ավագ դեսպանը։

Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրեցին մարզի և Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական և առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter