HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական պատգամավորը հարգում է նախագահի թեկնածուի հացադուլային պայքարը

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այնքան էլ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ անտարբերություն կա նախագահական ընտրությունների նկատմամբ:

«Նախ, ես չեմ կարծում, որ մարդիկ չեն ցանկանում գնալ ընտրությունների: Կարծում եմ` բավականին ակտիվություն եւ հետաքրքրություն կա քարոզարշավի եւ թեկնածուների նկատմամբ: Դա երեւում է նաեւ քարոզարշավի մեկնարկի հենց առաջին օրվանից»,-ասում է Հ. Սահակյանը:

Անդրադառնալով թեկնածուներից մեկի` Անդրեաս Ղուկասյանի քարոզարշավի հենց առաջին օրը հայտարարած հացադուլին, Հովհաննես Սահակյանը նշեց, թե հացադուլը եւս քաղաքական պայքարի ձեւ է: «Իր ձեւի ու բովանդակության մեջ հացադուլը եւս քաղաքական պայքարի ձեւ է: Եթե մարդը այդ ձեւով է իր ասելիքը հասու դարձնում, դա էլ է միջոց: Հարգում եմ նաեւ այդ ձեւի քարոզչությունը»,-ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter