HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա:

Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը`  նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և Բոլոնիայի գործընթացի համատեքստում Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու կողմերի համագործակցության դաշտում կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն:

Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի նախագահության քարտուղարության ստանձնման, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նաև մայիսին մեկնարկող Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում արդյունավետ համագործակցության ապահովումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter