HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնություն` գյումրեցի անօթևան ընտանիքներին

Կալիֆոռնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս  «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ  իրականացրեց «Գյումրուձմեռ» բարեգործական ծրագիրը:  Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30 խմ և 350 անչափահասեր եխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

«Շիրակկենտրոնը» «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27օ ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:

Գյումրու տնակային ավաններում իրականացրած  բարեգործական ծրագրի առաջին օրվա մասին պատմող, «Շիրակ կենտրոն»-ի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter