HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2010-ի համեմատ ամենամեծ գնաճերը գրանցվել են Թալինում ու Էջմիածնում

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2012-ի դեկտեմբերի դրությամբ պարենային ապրանքները 2010-ի համեմատ ամենամեծ գնաճը գրանցել են Երեւան քաղաքում՝ 18,7 տոկոս: 17,4 տոկոս աճ է գրանցվել Էջմիածնում, երրորդ տեղում Թալինն է՝ 16,8: Ոգելից խմիչքների ու ծխախոտի թանկացմամբ առաջատարը Հրազդանն ու Չարենցավանն են՝ 8,5 տոկոս, Կապանում 2010-ի համեմատ այս ապրանքները թանկացել են 8,4 տոկոսով, իսկ Թալինում՝ 7,9: Հագուստի ու կաշիկի թանկացումներն իրենց մաշկի վրա «լավագույնս» զգացել են վանաձորցիները՝ 29 տոկոսով, մի քիչ ավելի «բախտավոր» են եղել դիլիջանցիները՝ 28,3 տոկոս, եռյակը եզրափակում են թալինցիները՝ 24,3 տոկոս:

Բնակվարձի, վառելիքի ու էլ.էներգիայի գնաճը ամենացայտունը դրսեւորվել է Դիլիջանում՝ 7,9 տոկոս, ապա՝ Գյումրիում՝ 5,8, հետո՝ Էջմիածնում՝ 5,2: Բուժսպասարկման ու դեղորայքի ծախսերը շատացել են առաջին հերթին մարտունեցիների համար՝ 41,7 տոկոսով, գրեթե նույն վիճակում են եղեգնաձորցիները՝ 39,8 տոկոս, երրորդ տեղում էջմիածնեցիներն են՝ 33,9 տոկոս:

Տրանսպորտից ու կապից օգտվելն այժմ ավելի թանկ է վանաձորցիների համար՝ 8,6 տոկոսով, Թալինում այս ոլորտի գներն աճել են 7,7 տոկոսով, Եղեգնաձորում՝ 6,6: Մշակույթի ապրանքների եւ ծառայությունների ասպարեզում թանկացումների առաջատարը Դիլիջանն է՝ 23 տոկոս, Թալինը երկրորդն է՝ 15,4, Արտաշատը երրորդը՝ 14,1: Սա միակ ոլորտն է, որտեղ էժանացում է արձանագրվել. Երեւանում 2012-ի դեկտեմբերին մշակույթի ապրանքներն ու ծառայությունները 0,1 տոկոսով էժանացել են 2010-ի համեմատ:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter