HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն` ոստիկանությունում

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը 

Հունվարի 21-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցը:

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը՝ նշելով, որ գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների ստուգարքները մոտենում են ավարտին, և շուտով կամփոփվեն արդյունքները մայրաքաղաքում ու մարզերում:

Հունան Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ գործում է «Թեժ գիծը», որին ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հարցերով կարող են դիմել և թեկնածուների շտաբները, և կազմակերպություններն ու քաղաքացիները, և հրահանգեց նախընտրական փուլում պարտադիր քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ ու հրապարակում:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter