HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր-Քիմպրոմ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21-ամյա աշխատակիցը մահացել է

Այսօր` ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի գազի արտադրամասում ամոնյակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter