HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը կսատարի Սերժ Սարգսյանին

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է՝ նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց, միևնույն ժամանակ, որպես անհատ և որպես քաղաքացի, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է՝ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես, բնականաբար, նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը:  

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter