«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտ էր ասում
Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ նախաճաշելիս Հովիկ Աբրահամյանն ասել է. «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»:
«ՉԻ» - Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահն է, այսինքն՝ պետության երկրորդ դեմքը: Հիմա պատկերացրեք այդ երկրորդ դեմքի ղեկավարած պատվիրակության «աշխատանքային խորհրդակցությունը» նախընթաց երեկոյան. «Ժողովուրդ, էկեք պլոտնի ուժին անենք, ո՞վ գիտի՝ առավոտ կարգին զավտրիկ կտա՞ն, թե՞ չեն տա»: Կամ՝ հաջորդ երեկոյան. «Ժողովուրդ, էկեք ուժին չանենք, մեկ ա՝ էգուց առավոտ զավտրիկ են տալու»:
Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե Հովիկ Աբրահամյանն ուտելիքի վրա շեղված է: Ավելի հավանական է, որ նա պարզապես փորձել է Եվրախորհրդարանի նախագահի հետ կատակ անել: Բայց այդ դեպքում էլ անհասկանալի է՝ ինչո՞ւ է Հայաստանի երկրորդ դեմքը ռուսերեն բառեր օգտագործում:
Մի խոսքով, այս զավեշտալի պատմության միակ լուսավոր կետն այն է, որ գործնականում ապացուցվում է նույն Հովիկ Աբրահամյանի թևավոր արտահայտության իրավացիությունը, ըստ որի՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել