HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ-ի մի մասը սատարելու է Հրանտ Բագրատյանի՞ն

Մինչ այս պահը ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց՝ չնայած «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը՝ Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան:

Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում:

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռևս իրենց իշխանության եղած ժամանակներում: Ի դեպ, ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լևոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել խնդրանքը:

Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը՝ առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին՝ Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ Զուրաբյանին ընդունել աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter