«Ժողովուրդ». ՀՀԿ շտաբում աթոռակռիվ է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է, թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը՝ կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը:
Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը: Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել