HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզման վտանգ՝ մանկապարտեզում և փլուզում՝ դպրոցում

Հունվարի 21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզում կա պատշգամբի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Գուսան Աշոտի թիվ 30 հասցեում գտնվող մանկապարտեզի կախովի պատշգամբի (15,4 քմ մակերեսով) հատակին առաջացել են ճաքեր: Դեպքի վայրում են գտնվել քաղաքապետարանի աշխատակիցներ:

Հունվարի 21-ին ձյան ծանրությունից փլուզվել են Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի դպրոցի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 200 քմ մակերեսով: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter