HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ արտադրամասում. պատճառվել է 1.5 մլն դրամի վնաս

Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում է ստացվել, որ Մամուլի շենքի հետնամասում գտնվող արտադրամասում հրդեհ է:

Պարզվել է, որ նույն օրը Արշակունյաց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող գրասենյակում անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 1.500.000 դրամի նյութական վնաս: Հրդեհը մարվել է նույն օրը:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter