HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը՝ հայրենաճանաչության և կիրակնօրյա դպրոցների մասին (տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ ժողովրդի հայրենաճանաչ չլինելու հարցին, որը բացմաթիվ այլ խնդիրներ մայրն է:

«Մեր կեցվածքը հեռու է տանտիրոջ կեցվածքից: Մենք կարծես վարձով ենք ապրում մեր հայրենիքում»,- ասել է նա՝ քննադատելով հայաստանյան կրթական համակարգը, որը բավարար հայրենաճանաչություն չի փոխանցում:

Կարապետյանը հայտնել է նաև, որ դեմ է սփյուռքում գործող կիրակնօրյա դպրոցներին: «Երեխան, որը տեսնում է, որ բոլորը խաղ են անում, իսկ ինքը, քանի որ հայ է, կիրակի օրն էլ դպրոց պիտի գնա, ազգային խնդիրներից շատ հեռու այդ տարիքում մտածում է, թե ինչ անբախտ է ինքը:

«Երանի հայ չլինեի, ես էլ խաղ կանեի»,- մտածում է նա: Կիրակնօրյա դպրոցը ավեր է գործում երեխաների հոգիներում և հայատյացություն սերմանում: Այս խնդիրներին պետք է հոգեբանորեն մոտենալ: Կիրակնօրյա դպրոցը ունքը դզելու տեղը աչքն էլ է հանում»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter