HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ նրա դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter