Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունվարի 23-26-ին հանրապետության արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, հունվարի 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին հարավային է՝ 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ին և 27-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 23-26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունվարի 27-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել