
Փլուզման վտանգ՝ Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցում
Հունվարի 22-ին Եղվարդ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհանից ահազանգ է ստացվել, որ եկեղեցու պատերը փլուզվում են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ եկեղեցու գմբեթից մի քար է ընկել:
Դեպքի վայրում է գտնվել մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները: Տեղեկացվել են քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների ԱԻՆ ՃԿԿ-ի հետ փոխհամագործակցության պատասխանատուները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել