HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Գյուրջյանը վերընտրվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ

Հունվարի 21-ին Հայաստանի ճարտարապետության ազգային ինտիտուտ-թանգարանում տեղի է ունեցել «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը:

Այն ավարտվել է կազմակերպության նախագահի և վարչության նոր կազմի ընտրությամբ: 2013-2015թթ. համար ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ է վերընտրվել Գագիկ Գյուրջյանը:

Շնորհակալություն հայտնելով առաջիկա 3 տարում իրեն վստահված մանդատի համար՝ Գ. Գյուրջյանը տեղեկացրել է, որ 2013թ. համար միջազգային ԻԿՕՄՕՍ-ն ընտրել է «Կրթության ժառանգությունը» թեման՝ կոչ անելով տարվա ընթացքում նպաստել այդ ժառանգության օրինակների (դպրոցներ, գրադարաններ, ուսումնական հաստատությունների շենքեր և այլն) պահպանությանն ու ճանաչելիության բարձրացմանը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը ստեղծվել է 2002թ. հունվարին և գործում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե: Կազմակերպությանը ներկայում անդամակցում է 64 անդամ, որից 6-ը երիտասարդ պրոֆեսիոնալներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter