Ազգային գրադարանը նոր տնօրեն ունի
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2011 թ. հունիսի 17-ի N 29-Ա հրամանով Տիգրան Զարգարյանը հունիսի 17-ից նշանակվել է նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Տիգրան Կարոյի Զարգարյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 25-ին, Երևանում:
1971 - 1976 թթ. սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ): Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին:
1987 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու` հաստատված Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Թեկնածուական աշխատանքը նվիրված է արխիվների ավտոմատացման խնդիրներին։ Մասնագիտացումը` գրադարանների և արխիվների թվայնացում և կառավարում։ Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։
Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։ Ունի թղթային, հիբրիդ և «ծնված թվային» փաստաթղթերի էլեկտրոնային մշակման համակարգերի նախագծման մասնագիտական փորձառություն։ 2008 թ. ղեկավարում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում ստեղծված «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը։ Մասնակցում է հեռաուսուցման համակարգերի նախագծմանը՝ որպես գրադարանավարության զարգացման հեռանկարային ուղղություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել