HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Վանոյի ծրագիրը՝ ուժի մեջ

ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում: Մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից՝ ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն կյանքի կկոչվի ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի՝ կմիանան ՀԱԿ եւ ԲՀԿ արմատական բեկորները: Սակայն մյուս կողմից էլ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ Սոս Գիմիշյանը, ոչ Հրանտ Բագրատյանը, էչ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից եւ ՀԱԿ-ի գործը հեշտացնել: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ մեկ տարի առաջ ու հավանության չի արժանացել: 

Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ էմիսարները փորձել են համոզել «անհնազանդներին»՝ համաձայնել այդ տարբերակին: Դավիթ Մաթեւոսյանը խոսել է Պետրոս Մակեյանի հետ, վերջինս չի համաձայնել՝ ասելով, փաստորեն, ինչ չհաջողվեց Վանոյին, փորձում եք դուք իրականացնել: Թերթը հիշեցնում է, որ 98-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Վանո Սիրադեղյանը առաջարկել էր փոխել ՀՀՇ-ի անունը, քանի որ այն դրական ասոցիացիաներ չէր առաջացնում: ՀԱԿ էմիսարները փորձել են նաեւ Հրանտ Բագրատյանին համոզել՝ լուծարելու իր կուսակցությունը, ինչպես Դավիթ Շահնազարյանը լուծարեց իր «21-րդ դար» կուսակցությունն ու մտավ ՀՀՇ, բայց Բագրատյանը չի համաձայնել: Ինչով կավարտվեն զարգացումները, առայժմ հայտնի չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter