HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Պետրոսյանի սպանության գործով չներկայացած վկաները բերման կենթարկվեն

Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ընթացքում հրապարակվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը:

Պարզ դարձավ, որ պաշտպանական կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը նիստը դռնփակ անցկացնելու մասին ետ է վերադարձվել և դատական նիստը կընթանա դռնբաց:

Այնուհետև, ամբաստանյալ Սարկիսովի պաշտպան Ժ. Հարությունյանի կողմից ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդություն դատարանի նկատմամբ` մատնանշելով դատարանի կողմնակալ լինելու փաստը: Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը, ուստի դատական նիստը շարունակվեց նույն դատավորի նախագահությամբ:

Պաշտպանական կողմը և ամբաստանյալը միջնորդության մերժումը ստանալուց հետո հրաժարվեցին պատասխանել դատարանի կողմից ներկայացված հարցերին, ինչը հիմք հանդիսացավ դատավորի կողմից նախազգուշացման ներկայացմանը, որով դատարանը ստիպված կլինի դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին պաշտպան  Ժ. Հարությունյանի նկատմամբ համապատասխան միջոցառումներ կիրառելու համար: Դատարանը նաև նշեց, որ դատավարության ընթացքում տրված հարցերին չպատասխանելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է:

Այսօրվա նիստի ընթացքում վկայությունով հանդես եկան հանգուցյալ Զ. Պետրոսյանի 3 համակուրսեցիները: Այնուհետև դատաքննությունը հետաձգվեց սույն գործով մնացած վկաների բացակայության պատճառով, ընդ որում` դատարանի կողմից որոշում կայացվեց վկաներին բերման ենթարկել: Հաջորդ նիստը կկայանա 2011թ.-ի հուլիսի 4-ին` ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի անդամները ինչպես նախկին, այնպես էլ այս դատավարությանը ներկա են եղել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter