«Հայկական ժամանակ». «ճշտի» ուղիով
Երեկ վերջապես հաստատվեցին այն լուրերը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, մեկնել է Հայաստանից, չնայած որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախորդ օրը թերթը դիմել էր ՀՀ ոստիկանության լրատվական բաժին՝ ունեցած տեղեկութունը ճշտելու նպատակով: Պատասխանելու համար մի քանի անգամ ժամանակ խնդրելուց հետո լրատվականն այդպես էլ խուսափել է պատասխանից: Դժվար չէ կռահել, որ այս մի քանի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է «դզել-փչել» Սպարտակ Ղուկասյանի՝ ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով: Երեկ արդեն ոստիկանությունը հայտնել է, թե Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել եւ բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաստան: Թերթը նշում է, որ հավաստի տեղեկություններով Ս. Ղուկասյանը մեկնել է Մոսկվա՝ «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ իր մերձավոր շրջապատում Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի որդուն թագադրել որպես «օրենքով գող» եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել