«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո
Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի եւ «Բաղրամյան» ՍՊԸ-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Քաղաքացիների պնդմամբ՝ վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիզորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, եւ առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն՝ Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Բաղրամյանի համար: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել