HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». կանանց ֆուտբոլի հավաքականը «փակվել» է

Թերթը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: Արդյո՞ք մեզ կին ֆուտբոլիստներ պետք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. թերթի հարցերին ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը պատասխանել է. «Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»: Այսպիսով՝ քանի որ հավաքականները կազմավերվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter