HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում նաև բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառման հետ կապված հարցերը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է տեղական ռեգիստրին՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Եթե հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականատիրոջ համաձայնություն, սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր), ապա անձի` դիմումում նշված հասցեում հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը ստուգելու և անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք տրամադրելու եղանակով (քաղաքացին նշված տեղեկանքը ներկայացնելու պարտականություն չի կրում` փաստացի բնակվելու փաստը ստուգելու գործընթացը կազմակերպվում է անձնագրային ծառայության և ոստիկանության տարածքային մարմնի համագործակցության հիման վրա):

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter