HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության փաստաթղթի ստեղծման ժամանակ ՀԿ-ների հետ հաշվի չեն նստել

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է ուղղակի չխոչընդոտել

Իրավապաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների կարծիքով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» շատ է տուժել այն առումով, որ այդ փաստաթուղթը ստեղծելիս հաշվի չեն նստել իրենց հետ:

Այս թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպվել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

ՀԿ-ների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի նկարագրման և գնահատման մասին զեկույցները ներառված չեն ռազմավարության փաստաթղթում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով  գրեթե ոչ մի կետում չի նշվում, թե ինչպես է պետությունն ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ինչպես է կանխարգելելու իրավախախտումները: «Փասաթղթում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը բաժնում, եթե ուշադիր նայենք, իրավիճակը բնութագրվում է զուտ իրավական նորմերի, ծրագրերի ընդունման, միջազգային պարտավորությունների ստանձնման մակարդակով, ընդ որում շատ ընդհանրական ձևով»,- նշեց Սաքունցը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ փաստաթուղթը  չի կարելի լիարժեք համարել, եթե դրանում բացակայում են այնպիսի կետեր, որոնք կվերաբերեին փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, բանակում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, երբ փաստաթղթի մեջ կա բռնադատված բառը, սակայն չի օգտագործվել բանտարկյալ կամ ազատազրկված տերմինը:  Իշխանյանը հերթական անգամ հիշեցրեց, որ ազատազրկվածների հետ լրագրողների հանդիպումների մասին օրենքը գործում է, բայց այդ հանդիպումները 2007 թվականից առայսօր արգելվում են, իսկ մինչ այդ օրենքը լրագրողների մուտքը քրեակատարողական հաստատություններ առանց խոչընդոտների էր իրականացվում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ փաստաթղթի մեջ երեխաների պաշտպանությանը նվիրված բաժնում անդրադարձ չկա ազատազրկված անչափահասների իրավունքներին, որոնք նույնպես բավականին խոցելի խումբ են մեր երկրում:

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար ֆինանսական լուրջ միջոցներ հարկավոր չեն, անհրաժեշտ է ուղղակի չխոչընդոտել մարդկանց՝ իրականություն դարձնելու իրենց քաղաքացիական իրավունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter