HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է պոռնկագրական նյութեր տարածելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով: Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու եւ շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ: 

Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել  տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը եւ իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր: Նույնկերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաեւ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter